Պորոշենկոն՝ Ջամալայի առջև տեղի ունեցած «ստրիպտիզի» մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է բլոգեր Վւտալի Սեդյուկի արարքը, ով «Եվրատեսիլ»-ի եզրափակչի ժամանակ երգչուհի Ջամալայի առջև հանել է ներքնազգեստը: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով տեղական լրատվամիջոցներին:
«Ես կարծում եմ, որ շատ վատ է, երբ այդ կերպով են մարդիկ ինքնաարտահայտվելու հնարավորություն գտնում: Դուրս է պրծնում մի հետույք, որը կարծում է, որ դա այն է, ինչ աշխարհը պետք է տեսնի Ուկրաինայից: Ես հաստատ հիասթափված եմ, սակայն կարծում մ, որ դրան չի հաջողվել տոնից ստացած տպավորությունները փչացնել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սեդյուկին բերման են ենթարկել 72 ժամով: Ինչպես ենթադրվում է, խափանման միջոցը կընտրվի մայիսի 15-ին՝ վաղը: