Պորոշենկոն քննադատել է որդուն «Ռուսաստան» գրվածքով վերնաշապիկի համար
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է որդուն «Ռուսաստան» գրվածքով վերնաշապիկի համար, երբ վերջինի մասին լրագրողը համապատասխան հարց է հնչեցրել: Բանն այն է, որ Ուկրաինայի նախագահի որդու Ինստագրամի էջի լուսանկարներից մեկում տղայի հագին «Ռուսաստան» գրվածքով վերնաշապիկ է: Այս մասին գրում է «Korrespondent.net»-ը:
«Ես առաջ չէին տեսել այդ լուսանկարը, այն Ինստագրամի անձնական լուսանկարներից է: Այս վերաբերում է Հելլոուինի գիշերվան: Ոմանք հագնվել էին դևի պես, ինչ-որ մեկն էլ «Ռուսաստան» գրվածքով վերնաշապիկ էր հագել»,- հայտարարել է նախագահը:
Նա նաև նշել է, որ հենց որ լրատվամիջոցները գրեցին այդ լուսանկարի մասին, նա խոսեց իր որդու հետ և բացատրեց, որ այդպես անել չի կարելի:
«Նույնիսկ Հելլոուինին նման պահվածքն անթույլատրելի է»,- եզրափակել է Պորոշենկոն: