Երկրաշարժ Իրանում. տուժածների թիվը հասնում է 225-ի
Մայիսի 13-ին Իրանում 5,7 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է իրանական պետական տեղեկատվական գործակալությունը` երկու մարդ է զոհվել, ավելի քան 225 մարդ վիրավոր է:Այս մասին հայտնում է «Korrespondent.net»-ը:
Իշխանությունները հայտնում են, որ երկրի հյուսիսում գյուղերը 40%-ով ավերված են: 11 բանակելի տարածքներ մնացել են առանց էլեկտրականության, ջրամատակարարման և գազամատակարարման:
Աղետի գոտի են ժամանել Կարմիր մահիկի հումանիտար օգնության ուժերը: