Մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում «Եվրատեսիլում 2017»-ում հետույքը մերկացրած տղամարդուն
Ուկրաինայում ոստիկանությունը հայտնաբերել և ձերբակալել է տղամարդուն, ով նախօրեին «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի եզրափակչում Ջամալայի ելույթի ժամանակ Ավստրալիայի դրոշով բեմ էր բարձրացել և իջեցրել տաբատը:
Տղամարդը ուկրաինացի Վիտալի Սեդյուկն, ում խոշոր տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում: Այս մասին իր ֆեսյսբուքյան էջում գրել է Ուկրաինայի Ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը:
«Ի պատասխան հիմարի հետ կապված հարցումներին, ով իր հետույքն էր մերկացրել 200 մլն հեռուստադիտողների առաջ. Սեդյուկն Ուկրաինայի քաղաքացի է: Մեր Ջամալայի ելույթի ժամանակ, իր խոսքով, նա որոշել էր իրագործել իր «հոբբին»»,- գրել է Ավակովը՝ հավելելով, որ քանի դեռ դատարանը նրա հետագա ճակատագիրը չի վճռել, «երկրի ամոթը կկարողանա իր «հոբբին» իրագործել ժամանակավոր պահման բանտախցում»: