Թրամփը ձայնագրում էր բիզնեսում իր գործընկերների հեռախոսազրույցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահի լիազորությունները ստանձնելուց առաջ ձայնագրում էր բիզնեսի հետ կապված գործընկերների հետ ունեցած բոլոր հեռախոսազանգերը: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «The Wall Street Journal»-ին:
Նշվում է, որ զրույցը ձայնագրվում էր Նյու Յորքի «Trump Tower»-ում:
Պարբերականի աղբյուրներից մեկը հավելել է, որ Թրամփը ձայնագրություններն օգտագործում էր որպես ապացույց դատարանում: Նշվում է նաև, որ Նյու Յորքում հեռախոսազրույցը ձայնագրելն արգելված չէ: Տեղեկությունը հաստատող պաշտոնական մեկնաբանություն դեռևս տրված չէ: