Մակրոնը ստանձնեց Ֆրանսիայի նախագահի պաշտոնը
Ֆրանսիայում նախագահական ընտրություններին հաղթանակ տարած թեկնածու, «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն այսօր պաշտոնապես ստանձնեց երկրի նախագահի լիազորությունները: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով «Reuters»-ին:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Փաիզում՝ Ելիսեյան պալատում: Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրի նոր առաջնորդին պաշտոնապես փոխանցեց նախագահի լիազորությունները:
Այնուհետև նախկին նախագահը լքեց Ելիսեյան պալատը: