Ուղղորդել են քվեարկել «Ելք»-ի օգտին
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ թիվ 6/3 տեղամասում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդն արձանագրել է, որ «Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» հասարակական կազմակերպության դիտորդ Գեղամ Վիլենի Սուքիասյանն առավոտյան ժամը 8:00-ից սկսած (մինչև 11:30 դրությամբ) ուղղորդում է ընտրողներին` «Ելք» դաշինքի օգտին քվեարկելու նպատակով:
Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։
Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը չի գրանցվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Խախտումը/խախտման վերաբերյալ գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից գրանցամատյանում չգրանցելու փաստի վերաբերյալ առկա է ձայնագրություն):