ՀՀԿ-ի վստահված անձը հարվածել է դիտորդի մեջքին. դիմել են ոստիկանություն
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ թիվ 9/23 տեղամասում ժամը 12:30-ի սահմաններում ՀՀԿ-ի վստահված անձ Կուղյանոսյանը, ով գրանցված է որպես վստահված անձ, օգտվելով իրավիճակից (ոչ ոք չէր տեսնում), 9/22 և 9/23 տեղամասերի տեղակայման շենքի դռնով հարվածել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի դիտորդ Վ. Գասպարիի մեջքին:
Կազմակերպությունը դիմել է Ոստիկանություն: