Տարոն Մարգարյանը հորդորեց միմյանց վրա ցեխ չշպրտել
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ավագանու ընտրություններին իր քաղաքացիական պարտքը կատարեց նաև Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«ՀՀկ»-ից առաջադրված քաղաքապետի թեկնածուն քվեարկեց 1/19 ընտրատեղամասում:
Լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը մրցակիցներին հորդորեց միմյանց վրա ցեխ չշպրտել և օրինակ բերեց Հանրապետականների անցկացրած քարոզարշավը:
Նա նշեց, որ քվեարկել է հանուն Երևանի: