Իմ և Վիգեն Սարգյանի հարաբերություններում որևէ կոնֆլիկտ չկա
Այսօր՝ մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ իր և Պնախարար Վիգեն Սարգսյանի միջև եղած հարաբերություններին:
Նա, մասնավորապես, նշել է. «Նույնիսկ չեմ հասկանում, թե մամուլը դա որտեղից է վերցրել», ասաց վարչապետը՝ հավելելով, որ իր և Վ. Սարգսյանի հարաբերություններում որևէ կոնֆլիկտ չկա,-«Մեր միջև նորմալ, աշխատանքային հարաբերություններ են»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում լուր շրջանառվեց, ըստ որի՝ «ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստն այնքան էլ հարթ չի ընթացել:
Վարչապետը հայտարարել է՝ ինքը դեմ է, որ հանձնաժողովում դաշնակցականներ ընդգրկվեն: Վարչապետին, սակայն, բավական կոշտ հակադարձել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ հայտարարելով, որ հարցն արդեն որոշված է՝ հանձնաժողովում անպայման կլինեն դաշնակցական նախարարներ»: