Տեսախցիկներն ու տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են. Տիգրան Մուկուչյան
Այսօր՝ մայիսի 14-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնել է, որ տեղամասային կենտրոններում տեղադրված տեսախցիկներն ու տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են:
«Սահմանված կարգով և ժամկետով առավոտյան ժամը ութին տեղամասերը բացվել են: Բոլոր տեղամասային կենտրոններում տեղադրված են տեսախցիկներ, տեխնիկական սարքավորումներն անխափան աշխատում են», - ասել է Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրված են 3 օտարեկրյա և 32 տեղական լրատվամիջոց:
Նշենք, որ Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնում շուրջ 5000 դիտորդ՝ 17 տեղամասային կազմակերպություններից, իսկ միջազգային կազմակերպություններից 10 դիտորդ: