Արձանագրվել են խախտումներ
«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արդեն իսկ խախտումներ է արձանագրել Երևանի ավագանու ընտրություններին:
Ըստ նախաձեռնության հրապարակած հաղորդագրության՝ «Ընտրողին օգնող անձը չի գրանցվել գրանցամատյանում, 2/12 ընտրատեղամաս: Բացի այդ՝ արձանագրվել է. «ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ թիվ 9/16 ընտրատեղամասում: Իսկ քվեախցիկների հետևում դրված ապակիների միջից հնարավոր է հետևել, թե ով ում է քվեարկում»: