Օլանդն ու Մակրոնը «սրիկաներ» են. Ֆրանսիայի նախկին վարչապետ
Ֆրանսիայի նախկին վարչապետ Մանուել Վալսը «Journal du Dimanche» թերթին տված հարցազրույցում երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին և նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնին «սրիկաներ» է անվանել: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
«Ես բավական սթափ եմ գնահատում Մակրոնին և իր թիմը: Օլանդը սրիկա է, բայց նա սահմաններ ունի: Մակրոնը նույնպես սրիկա է, բայց նա պահվածքի կանոններ չունի, ինչը նշանակում է, որ չկան սահմանափակումներ»,- հայտնել է նախկին վարչապետը:
Միևնույն ժամանակ Վալսը հավելել է, որ Մակրոնը Ֆրանսիայի նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների թվում միակն էր, ով մինչև վերջ պաշտպանում էր երկրում բարեփոխումների գաղափարը, և աշխատանքում նրան հաջողություն է մաղթել: