Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են Թրամփի սխալ թվիթը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հրապարակել է «We» (մենք) անվանումով ամենակարճ թվիթը, ինչը սոցիալական ցանցի օգտատերերի կողմից ծաղրի է արժանացել: Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն՝ հղում տալով Daily Mail-ին:
Օգտատերերը սկսել են ենթադրել, թե ինչ է ցանկացել ասել ԱՄՆ նախագահը: Բացի դա, նախագահի հետևորդները նշել են, որ այդ թվիթը դարձել է ամենամիավորողը՝ Թրամփի նախագահության ստանձնումից ի վեր:
Որոշ օգտատերեր էլ, շարունակելով Թրամփի հաղորդագրությունը, գրել են «We will rock you» և «We are the champions» երգերի խոսքերը:
«Թրամփն արագ հեռացրեց թվիթը, քանի որ իրականում նա ուզում էր գրել «Ես»,- կատակել է ԱՄՆ նախագահի հետևորդներից մեկը:
Հետևորդները նշել են, որ Թրամփի հաղորդագրությունը շատ մինիմալիստական է ստացվել, միևնույն ժամանակ՝ բովանդակալից: