Երկրաշարժ Իրանում. կան զոհեր, տուժածների թիվն անցնում է 2 հարյուրը
Իրանի հյուսիսում՝ Թուրքմենստանի հետ սահմանի մոտակայքում, 5,7 մագնիտուդ հզորության երկրաշարժ է գրանցվել, ինչի հետևանքով 3 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է «ISNA»-ն:
Վերջին տվյալներով՝ 225 մարդ է տուժել: Նաև հաղորդվում է, որ 11 գյուղերում երկրաշարժի հետևանքով խախտվել է էլեկտրա և գազաֆիկացումը:
Տարվում են մարդկանց ապահով վայրեր տարհանման աշխատանքներ, որոնց մասնակցում են փրկարար, ոստիկանական և ռազմական ուժերը: