Լիոնի թանգարանից գողացել են ավելի քան 1մլն եվրո արժողությամբ նմուշներ
Ֆրանսիայի Լիոն քաղաքի Գեղարվեստի թանգարանից գողացել են ավել քանի 1 մլն եվրո աչժողությամբ թանկարժեք քարեր և այլ արժեքավոր իրեր: Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով «France 3»-իմ:
Ըստ հեռուստաընկերության թանգարանի անվտանգության համակարգը աշխատել է անխափան և ոստիկանությունը արագ ժամանել է դեպքի վայր, սակայն հանցագործներին հաջողվել է փախչել:
Հետաքննություն է ընթանում: Թանգարանը որոշ ժամանակ փակ կլինի: