Իսպանիայում հազարավոր մարդիկ պահանջել են արգելել ցլամարտերը
Մի քանի հազար մարդ շաբաթ օրը երեկոյան բողոքի ցույց էր կազմակերպել Մադրիդում` պահանջելով երկրում արգելել ցլամարտը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ըստ երթի կազմակերպիչների մասնակիցների քանակը հասել է 18 հազարի, իսկ իշխանությունները մի քանի անգամ ավելի ցածր թվեր են հայտարարել. մոտ 3 հազար մարդ:
Բողոքի երթը անցկացվել է «Սա բռնություն է, դուք կարող եք դադարեցնել այն» կարգախոսի ներքո:
Ցույցին մասնակցել է 17 տարբեր կազմակերպություններ, այդ թվում կենդանիների պաշտպանության, ինչպես նաև հասարակական և քաղաքական խմբակցություններ:
«Խոշտանգումը մշակույթ չէ» վանկարկումներով ցուցարարները անցել են Մադրիդի հիմնական փողոցներով: