Հունաստանում ուղևորատար գնացքը ռելսերից դուրս է եկել և բախվել տանը
Սալոնիկում (Հունաստանում) ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բախվել տան: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով «Skai»-ին:
Նախնական տվյալներով գնացքում եղել է շուրջ 100 ուղևոր: Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 21:40-ին:
Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և հրշեջ փրկարարների խմբերը:
Ինչպես հայտնում է «РИА Новости»-ին` կան վիրավորներ, սակայն նրանց թիվը չի հստակեցվում: