Հերթական լրագրողն է ձերբակալվել Թուրքիայում
Հերթական լրագրողն է ձերբակալվել Թուրքիայում: Ձերբակալվել է թուրքական Ջումհուրիյեթ թերթի սյունյակագիրներից Օղուզ Գյուվենը:
Վերջինս Թուրքիայում վերջերս ավտովթարից մահացած դատախազ Մուստաֆա Ալպերի վերաբերյալ նյութի վերնագիր գրել էր «Մահացել է Գյուլենի դեմ առաջին մեղադրական ակտը կազմած դատախազը», ինչից հետո ժամեր անց ձերբակալվել է նման վերնագիր դնելու համար:
Դատախազին «վիրավորելու համար» Թուրքիայում ձերբակալվել են այլ լրագրողներ ևս:
Մուշեղ Խուդավերդյան. Ֆեյսբուք: