Հայ հասարակությունը խորապես հիվանդ է
Հայ հասարակությունը խորապես հիվանդ է: Ամերիկյան ինչ որ կազմակերպություն սոցոլոգիական հարցում է արել եվրոպական տարբեր երկրներում, այդ թվում նաև Հայաստանում:
Ու արդյունքները ուղղակի ապշեցնում են: Պարզվում է Հայաստանի բնակչության 30%-ից ավելին դրական է վերաբերվում Ստալինին, այն Ստալինին, որը ուղղակի ցեղասպանության է ենթարկել սեփական ժողովրդին` ԽՍՀՄ-ն բնակեցնող համարյա բոլոր ազգություններին, այդ թվում նաև հայությանը, որը տոկոսային հարաբերակցությամբ ամենից շատն է կոտորվել, աքսորվել ու ամեն ձևի հալածվել այդ ճիվաղի կողմից:
Կամ պարզվում է, որ 500 հոգուց միայն 1 հոգի Աստվածաշունչ կարդացող, երբեք պահք չպահող (վկան Նոր Տարվա ավանդական գինարբուքը բոլորի տներում անխտիր), ու ընդհանրապես քրիստոնեության մասին համարյա ոչինչ չիմացող հայ ժողովուրդը, որքան որ հիշում եմ, իրեն համարյա 90%-ով քրիստոնեա է համարում, ըստ այդ հարցումի: Ու էլի մի շարք հարցեր, որոնց պատասխանները ցույց են տալիս, որ հայ հասարակությունը լրիվ ոչ ադեկվատ է իր ընկալումների մեջ, և աշխարհի ու իրականության ճանաչողության հետ կապված լրջագույն խնդիրներ ունի:
Ու խնդրում եմ չսկսեք հիմա պնդել, որ ժողովուրդը լավն է, ժողովուրդը մեղք չունի, վատ իշխանությունն է այդ ամենի պատճառը և այլն, և այլն: Վատ իշխանություններ ունենում են վատ ժողովուրդները միայն, եթե անգամ այդ վատ իշխանությունները պարտադրված են դրսի ինչ որ հզոր ուժերի կողմից, որովհետև նորմալ ազգերին սովորաբար անհնար է անազատություն, սուտ, կեղծիք և ուրիշ այլ տիպի այլանդակություններ պարտադրելը:
Թորոս Ալեքսանյան. Ֆեյսբուք: