Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների թվում օտարազգիներ չկան
Թուրքիայում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ Մարմարիս նահանգի նահանգապետ Մուգլա Ամիր Չիչեկը հայտնել է, որ զբոսաշրջիկներով ավտոբուսի վթարի հետևանքով օտարազգիներ չեն տուժել: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով «NTV» հեռուստաալիքին:
Նահանգապետը հայտնել է, որ դժբախտ պատահարի պատճառ կարող էր դառնալ վարորդի կողմից ավտոբուսի կառավարումը կորցնելը: Ավտոբուսում ավտովթարի ժամանակ եղել են Իզմիր քաղաքի բնակիչներ:
«Դա մեկօրյա տուր էր Իզմիրից դեպի Մարմարիս: Ավտովթարը տեղի է ունեցել ժամը 12:30-ին: Տուժածների մեծ մեծ թիվ են կազմում միջին տարիքի կանայք»,- ասել է նահանգապետը: