Ուկրաինայի սահմանադրությունը հնացած է 3 տարով. Պետդումայի առաջարկը Կիևին
ՌԴ պետդումայի պատգամավոր Ռուսլան Բալբեկը ուկրաինացի գործընկերոջն առաջարկել է փոփոխություններ կատարել Ուկրաինայի սահմանադրության՝ Ղրիմին առնչվող10-րդ բաժնում՝ «Ղրիմի ինքնավար հանրապետություն»: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
«Հաշվի առնելով իրողությունը և Ղրիմի կարգավիճակը՝ Ուկրաինայի սահմանադրությունը հնացած է 3 տարով: Աշխատանքային խումբը պետք է մտածի ոչ թե 10-րդ բաժնում լրացումներ կամ փոփոխություններ կատարելու մասին, այլ 10-րդ կետը հեռացնելու մասին, հակառակ դեպքում հիմնական փաստաթուղթը կդիտարկվի որպես կեղծ փաստաթուղթ»,- ասել է պատգամավորը:
Նա կոչ է արել Ուկրաինայի քաղաքական գործիչներին՝ «չմնալ երևակայական պատրանքներում» և չխաբել իրենց ժողովրդին: «Ղրիմի կարգավիճակի շահարկման մասին ոչ մի փորձ Ուկրաինայում չի ունենա որևէ իրավական հետևանք», - ասել է պատգամավորը: