«Միսս Տիեզերք 2013-ը» կանցկացվի Մոսկվայում
«Միսս Տիեզերքը» ամենամյա գեղեցկության միջազգային մրցույթ է, որն ամենամեծ վարկանիշն ունի նմանատիպ մրցույթների շարքում: Նշենք, որ 2002 թ. Ռուսաստանում հաղթանակ տարավ Օքսանա Ֆեոդորովան, ով որոշ ժամանակ անց հրաժարվեց այդ տիտղսից: 2005 թ. թագի տիրուհին դարձավ Կանադայի գեղեցկուհի՝ Նատալյա Գլեբովան: Վերջինս ծնունդով Ռուսաստանից էր՝ Տուափսե քաղաքից:
2010 թ. «Միսս Տիեզերքին» մասնակցեց «Միսս Եկատիրինբուրգ» և «Միսս Ռուսաստան» Իրինա Անտոնենկոն, ով մտավ լավագույն 15-ի մեջ:
Այս տարի էլ «Միսս Տիեզերք 2013-ը» կանցկացվի Մոսկվայում: