Ռուսաստանում դժգոհ են կիբերանվտանգության համակարգից
ՌԴ նախագահի խորհրդական Գերման Կլիմենկոն պնդում է, որ ոչ ոք չի կարող հակավիրուսային ծրագրերի վրա ամբողջովին ապավինել համակարգչային ծրագրերը:
Ըստ նրա կիբեր հարձակումների դեմ 100%-ով պայքարել հնարավոր չէ, և միակ ճանապարհը նրանց դեմ հաղթելու համակարգչայաին գրագիտությունն է: Այս մասին գրում է «Life.ru»-ն:
Ըստ Գերմանի շատերը ունեն թյուր կարծիք, որ եթե համակարգչում տեղադրված է հակավիրուսային ծրագիր, ապա համակարգիչը ապահով է:
«Հակավիրուսային ծրագրերի վրա կարող են ապավինել միայն շարքային քաղաքացիները: Դուք պետք է չներբեռնեք համակարգիչ այնպիսի ֆայլեր, որոնք անծանոթ են ձեզ: Համակարգչային հիգենան առավել կարևոր է ծրագրեի պահպանման համար»: -Ասել է Կլիմենկոն:
Նա նաև ընդգծել է, որ ամբողջովին հաղթել հակերներին և կիբեր հարձակումների դեմ հնարավոր չէ:
«Եվ չնայած կիբեր հարձակումներին, «Մեգաֆոն»-ը և ներքին գործերի նախարարությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը, այսինքն խնդիրը այնքան էլ լուրջ չէ: Առավել հավանական է, որ վարակը տարածված լինի արտաքին աղբյուրներից: Դա տհաճ է, բայց ոչ մահացու»: -Հավելել է նախագահի խորհրդականը:
Հիշեցնենք, որ ՌԴ ներքին գործերի նախարությունը և «Մեգաֆոն» ընկերությունը ենթարկվել են հակերային զանգվածային հարձակման: