«Charlie Hebdo»-ն վիրավորել է Քադիրովին
Ֆրանսիական երգիծական «Charlie Hebdo» ամսագիրը հրապարակել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի և չեչեն միասեռականների երգիծանկարը: Պատկերները հրապարակվել են մայիսի 19-ի համարում: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակվել էին Չեչիայում միասեռականներին հետևելու և նրանց հետ դաժան վարվելու մասին լուրեր: Չնայած նրան, որ հանրապետությունում հերքում են լրագրողների բերած այդ փաստերը, սկանդալին արձագանքել են եվրոպական երկրներից շատերը:
Ծաղրանկարում կան այսպիսի գրություններ՝ «Միասեռականների որսը բացվել է», «Միասեռականները կարտաքսվեն», «Ծիածանն արգելված է»: Ծաղրանկարներից մեկում էլ պատկերված է Ռամզան Քադիրովը: