Եղիսաբեթ թագուհին առանց վարորդական իրավունքի է մեքենա վարում
Օրերս պապարացիները կարողացել էին հետաքրքրական կադր որսալ: Նրանք լուսանկարել էին Եղիսաբեթ Երկրորդին այն պահին, երբ նա մեքենայի ղեկին էր եղել: Սակայն ամենահետաքրքրականը այն չէ, որ թագուհին մեքենա է վարում, այլ այն, որ նա վարորդական իրավունք չունի: Եվ այդուհանդերձ, ոստիկանները ոչ մի անգամ չեն տուգանել նրան: Այս մասին գրում է 7days.ru-ն՝ հղում տալով People.com-ին:
Ինչպես պարզվել է, Եղիսաբեթ թագուհին իրականում չի խախտում կանոնները: Ըստ օրենքի՝ նա Մեծ Բրիտանիայի միակ մարդն է, ով իրավունք ունի մեքենա վարել առանց վարորդական լիցենզիայի: Չնայած իրականում դա չի նշանակում, որ թագուհին վատ վարորդ է:
Եղիսաբեթ թագուհին սովորել է լավ վարել դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նա դեռ արքայադուստր էր: