Հայտնի է «Եվրատեսիլ»-ի հաղթող թեկնածուի անունը
«Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի ավելի հավանական հաղթողը, բուքմեյքերների կարծիքով, շարունակում է մնալ իտալացի Ֆրանչեսկո Գաբիանին: Այս մասին գրում է « РИА Новости» լրատվական գործակալությունը:
Այսօր Կիևում տեղի կունենա մրցույթի եզրափակիչը: Երկու կիսաեզրափակիչների արդյունքներով լավագույն երգչի կոչման համար պայքարելու իրավունք ստացան Հայաստանը, Հունաստանը, Մոլդովան, Ադրբեջանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Կիպրոսը, Բելգիան, Բուլղարիան, Բելառուսը, Խորվաթիան, Հունգարիան, Դանիան, Իսրայելը, Ռումինիան, Նորվեգիան, Նիդերլանդներն ու Ավստրիան:
Գաբիանիի հաղթանակի գործակիցը, համաձայն Oddschecker.com կայքում հրապարակված տվյալների, կազմում է 2/1: Դա նշանակում է, որ եթե մեկ դոլար խաղադրույք դրվի նրա օգտին, շահած գումարը կկազմի 2 դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակ Արծվիկն այսօր ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: