«Մորուքով կին» Կոնչիտան վերադառնում է տղամարդու կերպարին
Ավստրիացի փոփ-երգիչ Թոմաս Նոյվիրտը, ով առավել հայտնի է որպես Կոնչիտա Վուրստ, որոշել է փոխել իմիջը: Այս մասին գրում է «Комсомольская правда»-ն՝ հղում տալով «The Sun»-ին:
Երաժիշտը որոշել է հեռանալ հանդիսատեսին ծանոթ «մորուքավոր կնոջ» կերպարից և դառնալ ավելի տղամարդկային: Նոյվիրտը որոշել է դա սկսել զգեստապահարանից:
«Instagram»-ի իր էջում երգիչը լուսանկար է հրապարակել, որում նրան տեսնում ենք բայկերի հագուստով: Սև շապիկի վրայից նա հագել է կոշվե բաճկոն:
Ինչպես հաղորդվում է, Նոյվիրտը խոստովանել է, որ ցանկանում է արտաքնապես դառնալ ավելի տղամարդկային, սակայն դիմահարդարումից երգիչը դեռևս չի պատրաստվում հրաժարվել:
Հիշեցնենք, որ նա մասնակցել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին 2014 թվականին և հաղթել այն՝ հանդիսատեսին և բազմամիլիոնանոց հեռուստադիտողին ներկայանալով որպես Կոնչիտա Վուրստ՝ մորուքով մի կին, ով երկար զգեստ էր հագել: