Քիմ Քարդաշյանը դստեր և քույրերի հետ՝ պաղպաղակի թանգարանում (լուսանկարներ)
Քիմ Քարդաշյանն իր և իր ընտանիքի անդամների համար քաղցր էքսկուրսիա է կազմակերպել՝ ուղևորվելով պաղպաղակի թանգարան, որը բացվել է գարնանը Լոս Անջելեսում: Քանյե Ուեսթի կնոջն ուղեկցել են նրա քույրեր Քորթնին և Քլոեն, ինչպես նաև 3-ամյա դուստր Նորթն ու զարմիկները՝ 7-ամյա Մեյսոնն ու 4-ամյա Պենելոպան: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Հայտնի ընտանիքի ներկայացուցիչներն այցելել են քաղաքային նոր տեսարժան վայրը ոչ միայն հետաքրքրությունից ելնելով, այլև հանուն ընդհանուր գործի: Քիմի և քույրերի հետ է եղել տեսախցիկով օպերատորը, ով նկարահանել է «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր թողարկումը:
Թանգարանը ենթադրում էր վառ կադրերի ստեղծում, որովհետև դահլիճներում ստեղծվել են արտ-ներկայացումներ քաղցրավենիքի և դեսերտի թեմաներով: Դրանց ֆոնին աստղերը մեծ սիրով նկարահանվել են: «Նորթը չէր ցանկանում գնալ և խնդրում էր մնալ թանգարանում»,- ասել է ականատեսներից մեկը: