ԱՄՆ-ն 300 միլիարդ դոլարի զենք է վաճառում Սաուդյան Արաբիային
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Սաուդյան Արաբիայի հետ 300 միլիարդ դոլարի զենք վաճառելու հարցով: Այս մասին հաղորդել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Այս մասին գրում է Vesti.ru-ն: Նրա խոսքով՝ բանակցային գործընթացի բարեհաջող ավարտից հետո թագավորության զորքերի մարտունակությունը նշանակալիորեն կբարձրանա:
«Մենք մի շարք գործարքներ կնքելու բանակցությունների վերջին փուլում ենք»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նախատեսված գործարքն իր մեջ ներառում է նաև զորքերի տեխնիկական ապահովվածություն: ԱՄՆ-ն հայտնել է Իսրայելի պաշտպանական ուժերին աջակցել շարունակելու մտադրության մասին:
Հաջորդ շաբաթ նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա: Զենքի վաճառքի մասին համաձայնագիրը պատրաստվում է այդ այցին ընդառաջ: