Ինչպե՞ս է Թրամփը հաշտեցնում Մոսկվային և Կիևին. պարզաբանում է նախագահը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաղորդել է, որ Մոսկվային և Կիևին խորհուրդ է տվել խաղաղություն հաստատել: «Fox News» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա հաղորդել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Ուկրաինայի ԱԳՆ Պավել Կլիմկինի հետ ունեցած տարբեր հանդիպումների ընթացքում է դա արել: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Օրերս Ռուսաստանի ԱԳՆ-ն աշխատանքային այցով այստեղ էր: Իսկ դրանից անմիջապես հետո եկավ Ուկրաինայի արտգործնախարարը: Ես ասացի. «Ժողովուրդ, ձեզ խաղաղություն է պետք հաստատել»»,- հայտնել է ամերիկացի նախագահը:
Նախարարների հետ ունեցած հանդիպումներից հետո ամերիկացի առաջնորդը թվիթթերյան իր էջում նրանց հետ լուսանկար էր հրապարակել՝ հետևյալ վերտառությամբ. «Եկեք խաղաղություն ստեղծենք»: