Տիմատին տեսանյութ է հրապարակել, որտեղ մեկնաբանել է, թե ինչու չի կայացել երևանյան համերգը (տեսանյութ)
Երեկ Երևանում անցկացված համերգի ժամանակ Տիմատին այդպես էլ բեմ չբարձրացավ:
Տիմատին Երևանում չկայացած համերգի մասին տեսանյութ է հրապարակել Ինստագրամի պաշտոնական էջում, որում ասում է.
«Սիրելի ընկերներ, ցավոք, այսօր չկարողացա բեմ բարձրանալ,ժամանակի չարաշահման և երկար ուշացման պատճառով: Կային նաև տեխնիկական խնդիրներ, ողջ տեխնիկան ջրի մեջ կորած էր։ Շուտով մենք կհանդիպենք։ Դեն մի նետեք ձեր տոմսերը:
Հուսով եմ, որ ձեզ դուր է եկել Մոտի, Քրիստինա Սիի և L'One-ի համերգը։
Իմ համերգը չեղյալ չի համարվում, այն հետաձգվում է։ Մենք կանենք առավելագույնը, որպեսզի այն ձեզ չհիասթացեցնենք»։