«WikiLeaks»-ը 100 000 դոլար պարգևավճար է խոստանում Թրամփի և ՀԴԲ-ի նախկին տնօրենի զրույցի ձայնագրության դիմաց
«WikiLeaks» ընկերությունը 100 000 դոլարի պարգևավճար է խոստանում նրան, ով ընկերությանը կփոխանցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա կողմից պաշտոնանկ արված Հետաքննույունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմիի զրույցի ձայնագրությունը: Այս մասին գրում է «РИА Новости»-ին` հղում տալով «WikiLeaks»-ի թվիթերյան էջին:
Ջուլիան Ասանժի կողմից հիմնադրված ընկերությունը կողմնակիցներին կոչ է արել վիրտուալ արժույթով նվիրատվություն կատարել հատուկ հիմնադրամին` սահմանված պարգևավճարի չափը մեծացնելու համար:
Նշվում է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ խորհուրդ էր տվել Կոմիին հուսալ, որ իրենց զրույցների ձայնագրությունը գոյություն չունի, նախքան ԶԼՄ-ներում նման տեղեկության արտահոսքը: