Որն էր Իրաք ներխուժելու ԱՄՆ իրական նպատակը. պատմում է երկրի նախկին պետքրատուղարը
2003 թ.-ին ԱՄՆ-ի՝ Իրաք ներխուժելու իրական նպատակը ոչ թե երկրում դեմոկրատական կարգեր հաստատելն էր, այլ Սադամ Հուսեյնի տապալումը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն՝ հղում տալով ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հայտարարությանը:
«Մենք գնացինք Իրաք ոչ այն բանի համար, որպեսզի դեմոկրատիա բերենք: Մենք Իրաք գնացինք, Սադամ Հուսեյնին տապալելու համար... դա անվտանգության խնդիր էր»,- ասել է Ռայսը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն չէր պատրաստվում դեմոկրատական ռեժիմ հաստատել ո՛չ 2003 թ.-ին Իրաքում, ո՛չ 2001 թ.-ին Աֆղանստանում: «Ես երբեք նախագահ Բուշին խորհուրդ չէի տա ռազմական ուժ կիրառել Աֆղանստանում և Իրաքում դեմոկրատական կարգեր հաստատելու համար»,- պարզաբանել է Ռայսը:
Ռայսն աշխատել է Ջորջ Բուշ կրտսերի վարչախմբերում. 2005-2009 թթ.-ին եղել է ԱՄՆ պետքարտուղար, 2001-ից 2005 թթ.-ին եղել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական: