Գերմանիայում սպաների խմբին կասկածում են բանակից զենք գողանալու մեջ
Գերմանիայում բունդեսվերի զինծառայողների կողմից ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու գործով ձերբակալված սպաների խմբին կասկածում են բանակից զենք գողանալու մեջ։ Այս մասին գրում է «РИА Новости»-ն` հղում տալով «Spiegel»-ին:
Պարբերականի հաղորդմամբ՝ խոսքը «Р8» մարտական ատրճանակի առևանգման մասին է, որն անհետացել է գերմանա-ամերիկյան զորավարժությունների ժամանակ, 2014 թվականի ամռանը, Բավարիայում։
«Զորավարժություններին մասնակցել է նաև բունդեսվերի ձերբակալված ավագ լեյտենանտ Մաքսիմիլիան Տ.-ն։ Ներկա դրությամբ հետաքննությունն ակտիվորեն աշխատում է զենքի որոնման շուրջ»,- հաղորդում է «Spiegel»-ը։