Դոնալդ Թրամփն առաջարկել է չեղարկել մամուլի համար տրվող ճեպազրույցները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է մամուլի համար Սպիտակ տան ներկայացուցիչների կողմից պարբերաբար տրվող ճեպազրույցների հնարավոր դադարեցման մասին՝ առաջարկելով հարցերի պատասխանները տրամադրել գրավոր տարբերակով: Այս մասին նախագահը գրել է թվիթերյան իր էջում:
«Նախագահի ակտիվության և մեծ թվով իրադարձությունների կապակցությամբ իմ տեղակալները անբասիր խոսքով հանրության առջև հանդես չեն գա: Հնարավոր է՝ լավագույն որոշումը կլինի չեղարկել հետագա ճեպազրույցները՝ գրավոր պատասխանների ճշգրտության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը: