Ադրբեջանի ՊՆ-ը կեղծ հայտարարություններ է տարածում. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր՝ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանըիր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ադրբեջանի ՊՆ-ը և այլ ուժային կառույցներ վերջին օրերին կեղծ հայտարարություններ են տարածում Ադրբեջանում հայկական հետախուզական ցանցի բացահայտման և նրանց կողմից ահաբեկչական գործողություններ ծրագրելու մասին։
Հայկական կողմը դա գնահատում է, որպես ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության նոր ու ավելի հեռուն գնացող սադրանք։ Հայաստանը ի տարբերություն ադրբեջանական կողմի, ահաբեկչական գործողությունները երբեք չի դիտարկել որպես ռազմական գործողությունների միջոց և մեթոդ»: