Մանրամասներ Հռոմի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից (տեսանյութ)
Վերջին տվյալների համաձայն՝ Հռոմի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքնով ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնում է Իտալիայում ՌԴ դեսպան Մարիա Կուչուկը: Գրում է «РИА новости»-ին:
«Ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոչ ոք չի տուժել, մենք հետևում ենք Իտալական կողմի հաղորդագրություններին»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ ուրբաթ առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում:
Որոշ տեղեկությունների համաձայն, մասնավորապես, իտալական թերթերից մեկի փոխանցմամաբ՝ պայթուցիկները լցված են եղել տաք հեղուկով և դրված են եղել երկու ավտոմեքենաների մեջ:
Հռոմեկան հեռուստաալիքներից մեկի փոխանցմամբ դատախազությունը սկսել է հետաքննություն պայթյունի հանգամանքները պարզելու համար:
Կա նաև տարբերակ, որ պայթյունը իրականացրել են բողոքի ակցիայի մասնակից ակտիվիստները: