Կրեմլը չի արձագանքել Թրամփի «խաղաղություն» կարգախոսով թվիթերյան հրապարակմանը (լուսանկար)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թվիթերյան միկրոբլոգում արած հրապարակմանը, որտեղ ԱՄՆ նախագահը կոչ է անում «խաղաղություն հաստատել», այս մասին հայտնում է «Gazeta.ru»-ն:
«Թողել ենք առանց մեկնաբանության», -ասել է Պեսկովը:
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը «Twitter»-ում կիսվել է հրապարակմամբ «Եկեք խաղաղություն հաստատենք» կարգախոսով: Լուսանկարում Ուկրաինայի և ՌԴ-ի արտաքին գործերի նախարարներն են:
Yesterday, on the same day- I had meetings with Russian Foreign Minister Sergei Lavrov and the FM of Ukraine, Pavlo Klimkin.#LetsMakePeace! pic.twitter.com/SPiIrJqI6G
— Donald J. Trump (@realDonaldTrump) 11 мая 2017 г.