Ժյուրիի նախագահը «Եվրատեսիլ 2017»-ը համարել է թատերական անհեթեթություն
«Եվրատեսիլ 2017»-ի ժյուրիի նախագահ, բանաստեղծ Յուրի Ռիբչինսկին շոուն համարել է թատերական անհեթեթություն: Բանաստեղծը ասել է, որ նրան չեն հրավիրել կարմիր գորգի արարողությանը, ինչպես նաև միջազգային ցուցահանդեսին: Այս մասին հայտնում է «Ria.ru»-ն:
«Ի՞նչ կարող եմ ասել, եթե մրցույթի հաղթող Ջամալային չեն թույլատրել մասնակցել կարմիր գորգի արարողակարգին, այլ երկրում նման բան տեսե՞լ եք: Դա թատերական աբսուրդ է իսկ մենք, ցավոք սրտի այդ թատրոնի առաջին տեղում ենք»,- ասել է բանաստեղծը:
Մրցութի ժյուրիի կազմում են «Մանկական Եվրատեսիլ 2013»-ի մասնակից, երգչուհի Սոֆիա Տարասովան, կոմպոզիտոր և գործիքավորող Սորգեյ Գրաչևը, երաժշտական պրոդյոսեր Յանա Պրյադկոն և պրոդյուսեր Սերժ Գագարինը: Ժյուրիի անդամները քվերակում են մոնիտորի վրա: