Ուկրաինայի նախագահը կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը կօգնի վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը Կիևի համար Ղրիմն ու Դոնբասը վերադարձնելու շարժառիթ կլինի: Այս մասին հայտնում է «ria.ru»-ն:
«Առանց վիզայի ռեժիմը շատ կարևոր է Ղրիմի և Դոնբասի ապաօկուպացիայի քաղաքականության հարցում: Եթե մենք խոսում ենք օկուպացված տարածքների վերադարձի մասին քաղաքական և դիվանագիտական միջոցներով, դա նշանակում է ստեղծել այնպիսի մջավայր, որտեղի բնակիչները պետք է շահագրգռված լինեն վերադառնալու Ուկրաինա և ձեռք բերելու Ուկրաինայի քաղաքացու անձնագիր»- ասել է Պորոշենկոն:
Նա նաև անվերահսկելի և սարսափելի է համարել Դոնբասի բնակչության կենսապայմանները:
Միևնույն ժամանակ Յուլիա Տիմոշենկոն հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմով Եվրոպա կարող է մուտք գործել Ուկրաինայի 10-15%-ը, քանի որ երկիրը գտնվում է «Տասը ամենաաղքատ երկրների շարքում»: