Մարդկանց կուտակումներ և ընտրակաշառքի հերթ Տարոն Մարգարյանի շտաբի մոտ (տեսանյութ)
«Ելք» դաշինքի անդամ, պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել է Երևանի Ավագանու ընտրությունների թեկնածու Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մոտ առաջացած մարդկանց հերթը:
«Արաբկիրի թաղապետարանի մոտ ենք, որտեղ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբն է: Այստեղ ահռելի հերթ է, երևի ընտրակաշառք վերցնողների և բաժանողների»,-ասում է Գևորգ Գորգիսյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին: