Կար ժամանակ, երբ Էրդողանն էր գործադուլ անում
Համացանցում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանի նկարները, որտեղ նա, «գործադուլավորի» շապիկ հագին, մասնակցում է բողոքի ակցիայի:
Ինչպես փոխանցում է «Վաթան» պարբերականը' դեպքը տեղի է ունեցել 1988 թվականին, երբ Էրդողանը «Բարօրություն» կուսակցության (Refah Partisi) Ստաբուլի նահանգային կառույցի ղեկավարն էր:
Էրդողանը իր աջակցությունն էր հայտնում պետական կարևորագույն փաստաթղթերի հրատարակմամբ զբաղվող հրատարակչության աշխատակիցներին, որոնք աշխատավարձերի չվճարման պատճառով գործադուլ էին հայտարարել: Ցույցի ընթացքում Էրդողանը հավաստիացնում էր, որ մինչև իրենք լինելու են արդար և վճռական պայքարի մեջ մինչև խնդրի լուծումը.
«Մեր երկրում հատկապես 1980 թվականից հետո կառավարությունը բանվորների իրավունքների նկատմամբ լիակատար անտարբեր է, դա հարիր չէ մարդու արժանապատվությանը: Մեր երկրում մեր բանվորները այնպիսի դժվարությունների առջև են կանգնած, ինչպիսին օրինակ, աշխատվարձեր չստանալն է»:
Հիշյալ գործադուլը սկսվել էր 1988 թվականի հունիսի 23-ին և ավարտվել նույն թվականի հոկտեմբերի 18-ին: