Քիմ Քարդաշյանը դադարել է շփվել սեռափոխված խորթ հոր հետ
36-ամյա Քիմ Քարդաշյանի և 67-ամյա Քեյթլին Ջենների հարաբերությունները գնալով ավելի են վատանում, իսկ դրա պատճառը Քեյթլինի վերջերս լույս տեսած ինքնակենսագրական գիրքն է: Հիշենցնենք, որ մինչև սեռափոխվելը նա հայտնի էր Բրյուս անունով: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Իմ կյանքի գաղտնիքները» անունով հուշագրքում նախկին մարզիկ պատմել է սեռը փոխելու գործընթացի և աստղային ընտանիքի անդամների հետ ունեցած հարաբերությունների, Քրիս Ջենների հետ ամուսնության մասին, ով, ի դեպ, այնքան էլ ուրախ չէ իր մասին գրված տողերի փաստով:
«Ես երբեք այսքան չար և հիասթափված չեմ եղել»,- ասել է Քրիսը հարցազրույցներից մեկում:
«Ես ցավում եմ մայրիկի համար, որովհետև նա Քայնքան բանի միջով է անցել Բրյուսի պատճառով, իսկ այժմ Քեյթլինն է ասում այդ ամենը: Ես իմաստ չեմ տեսնում դրանում: Այս ամենը, նախ, արդար չէ, և երկրորդ, ճիշտ չէ: Իմ սիրտը փշրվում է մայրիկի ցավի համար»,- ասել է Քիմը Էլեն Դեջեներսի հետ հարցազրույցի ժամանակ: