«Volkswagen»-ը 1.2 միլիարդ դոլար կվճարի ԱՄՆ-ում մեքենաների սեփականատերերին
«Volkswagen» ավտոարտադրող ընկերությունը 1.2 միլիարդ դոլար կվճարի ԱՄՆ-ում տվյալ մակնիշի մեքենաների սեփականատերերին: Այս մասին գրում է «RNS»-ը՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը: Այսպիսի ոոշում է ընդունել Սան Ֆրանցիսկոյի դատարանը:
Փոխհատուցումը, որը կլինի 7.8 հազարից մինչև 13.9 հազար դոլարի սահմաններում, կստանան 2009-2012 թվականների արտադրության երեքլիտրանոց դիզելային շարժիչով մեքենաների սեփականատերերը, եթե, իհարկե, շարժիչները ծրագրային ապահովման խնդիրներ ունեն:
Դատարանը նաև վերջնականորեն որոշում է ընդունել գերմանական «Robert Bosch GmbH» ավտոարտադրող ընկերության հարցով, որը պետք է «Volkswagen»-ի դիզլային շարժիչների մեքենաների սեփականատերերին 327.5 միլիոն դոլար վճարի, քանի որ մասնակցել է շարժիչների ստեղծմանը: