Միջադեպ՝ ռուսական և ամերիկյան ռազմական ինքնաթիռների միջև
«Су-30» կործանիչը մայիսի 9-ին բարձրացել է Սև ծովի օդային տարածք ամերիկյան հետախուզական ինքնաթիռին խոչընդոտելու համար, որը մոտեցել էր ռուսական սահմանին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը՝ հղում տալով ՌԴ ՊՆ մեկնաբանությանը:
Պարզաբանվում է, որ պատահարը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 12-ին, իսկ «Су-30»-ը Հարավային ռազմական շրջանի հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կազմում է գտնվում:
«Ռուսական կործանիչն ամերիկացի օդաչուների «ողջույնի» զորաշարժն է կատարել, որից հետո ամերիկյան հետախուզական ինքնաթիռը փոխել է երթևեկությունը դեպի Ռուսաստանի սահմանից հեռացում: «Су-30» կործանիչը բարեհաջող կերպով վերադարձել է իր բազա»,- նշել են պաշտպանության նախարարությունում: