Սերժ Սարգյսանը շնորհավորական ուղերձ է հղել Էդվարդ Միլիտոնյանին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանին ծննդյան 65-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ:
«Դուք մեր մտավորականության արժանավոր ներկայացուցիչներից եք՝ բանաստեղծ, որի ստեղծագործությունները հասցեագրված են թե՛ մեծերին և թե՛ փոքրերին, գրահրատարակչական գործի կազմակերպիչ, որը տարիներ շարունակ նպաստել է հայ գրականության տարածմանն ու զարգացմանը:
Գնահատելի է նաև Ձեր գործունեությունը Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում, ինչպես նաև Ձեր երկարամյա աշխատանքը պարբերական մամուլում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձում: