Իսրայելին պետք չէ մեղադրել, մենք չենք կարողանում
Իսրայելը լավ է անում` Ադրբեջանին զենք է վաճառում։ Իսրայելը լավ է անում` Երուսաղեմի հայկական կալվածքների միջով պատ է շարում։
Իսրայելը լավա անում Ադրբեջանի հակահետախուզությանը տեղեկատվությունա տալիս մեր դեմ։ Իսրայելը լավ է անում` Բաքվին, Վաշինգտոնում օգնում է։ Քանի ռեզիդենտ դեսպան չունենք՝ գնա տեղում կռիվ տա, սենցա լինելու։ Մենք ենք թույլ, իրանք չեն հակահայ։
Մեզ պե՞տք է Իսրայելում դեսպան ունենալ՝ ԱՅՈ։ Իսրայելին պե՞տք է Հայաստանում դեսպան ունենալ, առանձնապես՝ ոչ։
Էլ ի՞նչ դու բաց, ես կբացեմ ենք խաղում։ Իրանք ստեղ 15.000 համայնք չունեն, եկեղեցապատկան հողեր չունեն, մենք էլ իր թշնամուն դռոններով չենք զինում։ Բացեն, ի՞նչ անեն։ Թել-Ավիվում դեսպան նստացնենք, թող Մոսսադից, պաշտպանության բանակից ու ԱԳՆ-ից տուն չգա, սաղ օր միտինգ անի, բան պահանջի։
Սուրեն Սարգյսյան. Ֆեյսբուք: