Պայթյունի և հրդեհի վտանգ՝ Թրամփի ինքնաթիռում
«Boeing» ընկերության երեք մեխանիկների գործողությունները, ովքեր նորոգել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռներից մեկը, կարող էին հանգեցնել ինքնաթիռում հրդեհի բռնկման թռիչքի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «CNN» հեռուստաընկերությանը, որը վկայակոչում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետաքննությանը:
Անսարքություններն առաջ են եկել նախագահական «Boeing V225» ինքնաթիռին 2016 թվականի ապրիլի 1-ից 10-ը ցույց տրված տեխնիկական ծառայություններից հետո: Այս պահին Թրամփն օգտվում է հենց այդ ինքնաթիռից:
Պարզաբանվում է, որ ինքնաթիռում թվվածնի փոխանցման համակարգի հետ աշխատանքի ընթացքում մեխանիկներն ինչպես հարկն է չեն մաքրել սարքավորումները: Դա հավանականություն է ստեղծել, որ կեղտը սարքավորումներից թթվածնի հետ ռեակցիայի մեջ մտնի, ինչը պայթյունի կամ հրդեհի կհանգեցներ:
Հասցված կորուստը կազմում է 4 միլիոն դոլար: «Boeung» ընկերությունն ամբողջապես վճարել է վերանորոգման աշխատանքների համար: