Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանը մանկական հագուստի հավաքածու են ներկայացրել
Ռեփեր Քանյե Ուեսթը կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ մանկական հագուստի «Kids Supply» անվանումով համատեղ հավաքածու են ներկայացրել: Այս մասին հայտնում է «The Manrepeller»-ը:
«Մեզ համար դժվար էր փոխզիջումների գալը, քանի որ ես ու կինս տարբեր պատկերացումներ ունենք մանկական զգեստապահարանի հարցում»,- ասել է Ուեսթը:
Հաղորդվում է, որ Հավաքածուն նվիրված է Կալիֆոռնիա նահանգի Քլաբասաս քաղաքին, որտեղ մեծացել է Քիմը: Հավաքածուում ներառված են տաբատներ, լայն բլուզներ, զարդարանքի պարագաներ և այլն: